1 Chronicles 21
1 Սատանան ելաւ Իսրայէլի մէջ ու դրդեց Դաւթին մարդահամարի ենթարկելու Իսրայէլը։
2 Դաւիթն ասաց Յովաբին եւ իր զօրքի հրամանատարներին. «Գնացէք հաշուառո՛ւմ կատարեցէք Իսրայէլի մէջ Բերսաբէէից մինչեւ Դան
3 Յովաբն ասաց. «Տէրը հարիւրապատիկ թող աւելացնի իր ժողովրդին, ու իմ տիրոջ աչքը տեսնի, որ ամէնքը ծառայում են նրան։
4 Սակայն երբ արքան իր ասածը պարտադրեց Յովաբին, սա ելաւ, անցաւ Իսրայէլի բոլոր սահմաններով ու եկաւ Երուսաղէմ։
5 Յովաբը Իսրայէլի ժողովրդի մարդահամարի տվեալները յանձնեց Դաւթին։ Ամբողջ Իսրայէլում մէկ միլիոն մարդ կար եւ հարիւր
6 Ղեւիի ու Բենիամինի ցեղերի մարտիկներն այդ թուի մէջ չէին մտնում, քանզի արքայի խօսքը Յովաբի սրտովը չէր։
7 Այս ամբողջ կատարուածը չար երեւաց Տիրոջ աչքին, եւ նա հարուածեց Իսրայէլին։
8 Դաւիթն ասաց Աստծուն. «Շատ մեղանչեցի այս բաներն անելով, ուստի ների՛ր քո ծառայի չար արարքը, քանզի շատ յիմարացայ»։
9 Տէրը տեսանող Գադի հետ խօսելով՝ ասաց.
10 «Գնա խօսի՛ր Դաւթի հետ եւ ասա՛. «Այսպէս է ասում Տէրը. ՚ Երեք բան եմ դնելու քո առջեւ, դրանցից մէկն ընտրի՛ր, եւ ես այն
11 Գադը գալով Դաւթի մօտ՝ ասաց. «Այսպէս է ասում Տէրը. «Ընտրութի՛ւն կատարիր. երեք պայման եմ դնելու.
12 կա՛մ երեք տարի սով կը լինի, կա՛մ երեք ամիս հալածական կը լինես քո թշնամիներից, եւ քո թշնամիների սուրը քեզ կը սպանի,
13 Դաւիթն ասաց Գադին. «Այս երեքն էլ ինձ համար մեծ դժբախտութիւն են, բայց աւելի լաւ է ես Տիրոջ ձեռքն ընկնեմ, որովհետեւ
14 Տէրը մահ սփռեց Իսրայէլում, եւ իսրայէլացիներից եօթանասուն հազար մարդ մեռաւ։
15 Աստուած հրեշտակին առաքեց Երուսաղէմ, որ կոտորի մարդկանց։ Հազիւ էր նա սկսել կոտորածը, որ Տէրը տեսաւ ու զղջաց իր
16 Դաւիթն աչքերը բարձրացրեց ու տեսաւ Տիրոջ հրեշտակին, որ կանգնած էր երկնքի ու երկրի միջեւ եւ ձեռքի մերկացրած սուրը
17 Դաւիթն ասաց Աստծուն. «Չէ՞ որ ես եմ հրամայել մարդահամար կազմել, ես եմ մեղանչել, ես եմ չարիք գործել, այս անմեղ հօտը
18 Տիրոջ հրեշտակն ասաց Գադին. «Ասա՛ Դաւթին, որ նա ելնի ու Տիրոջ համար զոհասեղան կանգնեցնի յեբուսացի Ուռնայի կալում»։
19 Եւ Դաւիթը գնաց Տիրոջ խօսքի համաձայն, որ ասուել էր Տիրոջ անունով։
20 Ուռնան դարձաւ, երբ տեսաւ արքային ու նրա չորս որդիներին, որոնք թաքնուել էին նրա հետ։ Ուռնան կալում ցորեն էր կալսում։
21 Երբ Դաւիթն եկաւ Ուռնայի մօտ, սա կալից դուրս ելաւ ու երեսնիվայր գետին ընկաւ։
22 Դաւիթն ասաց Ուռնային. «Քո այդ կալատեղն ի՛նձ տուր, որ ես այնտեղ Տիրոջ համար զոհասեղան շինեմ, եւ ժողովրդի կոտորածը
23 Ուռնան ասաց Դաւթին. «Վերցրո՛ւ այն, իմ արքան թող անի այն, ինչ իրեն լաւ է թւում։ Բացի այդ, ես կը տամ իմ եզները
24 Դաւիթ արքան ասաց Ուռնային. «Այդպէս չէ։ Պէտք է այն գնեմ այնքան արծաթով, ինչքան արժէ։ Ես չեմ առնի այն, ինչ քոնն է,
25 Եւ Դաւիթն այդ տեղի համար կշռով վեց հարիւր սիկղ արծաթ տուեց Ուռնային։
26 Դաւիթը Տիրոջ համար զոհասեղան շինեց այնտեղ, ողջակէզներ եւ փրկութեան զոհեր մատուցեց, Տիրոջն աղօթեց, եւ Տէրը լսեց ու
27 Տէրն ասաց հրեշտակին. «Քո սուրը դի՛ր իր պատեանը»։
28 Երբ Դաւիթը տեսաւ, որ Տէրը լսեց ու պատասխանեց նրան յեբուսացի Ուռնայի կալում, այնտեղ զոհեր մատուցեց։
29 Տիրոջ սրբարանը, որ Մովսէսը պատրաստել էր անապատում, եւ ողջակէզների զոհասեղանն այն ժամանակ Գաբաւոնի Բամա բնակավայրում
30 եւ Դաւիթը Աստծուն հարցում անելու համար չէր կարող գնալ դրա մօտ, որովհետեւ Տիրոջ հրեշտակի սուրը սարսափեցնում էր նրան։